ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Պետական պաշտոնյաների ակտիվների հայտարարագրման թափանցիկություն և հանրային հատվածի բաց տվյալներ» թեմայով սեմինար Թբիլիսիում

23.04.2012

Արևելյան գործընկերության «Ժողովրդավարություն, լավ կառավարում և կայունություն» թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի շրջանակներում Հանձնաժողովի անդամ Լիլիթ Պետրոսյանը մասնակցել է «Պետական պաշտոնյաների ակտիվների հայտարարագրման թափանցիկություն և հանրային հատվածի բաց տվյալներ» թեմայով սեմինարին, որը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 23-ին Թբիլիսիում: Այցը համատեղվել է Վրաստանի Քաղաքացիական ծառայության բյուրոյի նախագահ Իրակլի Կոտետիշվիլիի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպման հետ, որի ընթացքում քննարկվել են Վրաստանի գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի առանձնահատկություններն ու հետագա համագործակցության հնարավորությունները: