ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԳԵՈՐԳԻ ԿՈՒՏՈՅԱՆԻ հայտարարագրերի հրապարակման վերաբերյալ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

03.03.2016

Հաշվի առնելով ՀՀ ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի կողմից նախկինում ներկայացված հայտարարագրերի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրության առկայությունը և դրանց բովանդակության շահարկման բացահայտ միտումները, ինչպես նաև ելնելով հայտարարագրված տվյալների թերի կամ այլափոխված ներկայացումը բացառելու անհրաժեշտությունից, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, շահագրգիռ անձանց համաձայնությամբ, առավել բաց ռեժիմով (մասնավորապես տե՛ս «նշումներ» բաժինը) հրապարակում է բարձրաստիճան պաշտոնատար անձի պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձի և նրա հետ փոխկապակցված անձանց տարեկան հայտարարագրերը: