ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

29.06.2023


Հունիսի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի  ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում հանդիպում ունեցան 6 դպրոցների և 1 քոլեջի 25 ներկայացուցիչների (ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ) հետ:

Ուսուցիչների/դասախոսների և ծնողների թիրախային խումբն ընտրվել էր՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման մասնակիցներ, քանի որ առանց նրանց կողմից ստեղծված կոռուպցիայի նկատմամբ «զրո» հանդուրժողականությամբ օժտված միջավայրի Հանձնաժողովի կողմից մշակվող կրթական ծրագրերը աշակերտների և ուսանողների համար կդառնան բացառապես գիտելիք՝ առանց համապատասխան միջավայրի:

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ քննարկվել է կոռուպցիայի, դրա պատճառների, դրսևորումների, տիպաբանության,  կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մասին, ինչպես նաև ներկայացվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանք, քննարկել իրավիճակային դեպքեր՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը, նյութական և ոչ նյութական արժեքը, ծավալվել են քննարկումներ:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման:

Տեսանյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=iffLegg8eKk