ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԵԴ վճիռների հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցման առաջնահերթությունների վերաբերյալ Արդարադատության նախարարին ներկայացված առաջարկներ

04.07.2023


  «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  ՀՀ Արդարադատության նախարարին առաջարկել է ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ ըստ ներքոհիշյալ չափորոշիչների՝

1. ըստ գործերի վաղեմության ժամկետների.

2. ըստ դատական ատյանների.

3. ըստ այբբենական կարգի.

4. ըստ դատավորների պաշտոնավարման ժամկետի:

Ինչպես նաև առաջարկվել է մշակել և հրապարակել ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու տարեկան պլան (տարվա կտրվածքով նախատեսվող կարգապահական վարույթների թիվ, մոտավոր շրջանակ՝ ոչ անվանական և այլն)՝ ապահովելով տարվա ընթացքում նախատեսվող վարույթների կանխատեսելիությունը: