ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

04.07.2023


Հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի  ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում այս անգամ այցելել էին Արարատի մարզ: Հանդիպմանը ներկա էին 6 դպրոցների և Արարատի Տարածաշրջանային պետական քոլեջի 24  ներկայացուցիչներ (ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ):

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տեսանյութ, որի շուրջ կազմակերպվել է քննարկում  հետևյալ հարցադրումներով՝ ի՞նչ է կոռուպցիան, Ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:

Ծավալվել է ակտիվ  քննարկում «կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների մասին:

Բանախոսների կողմից ներկայացվել է հետևյալ թեմաները՝

·         Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Կրթությունը և իրազեկումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ բեմադրելով դերային խաղեր:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման: