ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ԵՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԴԵՐԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ». ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ք. ԱՇՏԱՐԱԿՈՒՄ

11.07.2023


Հուլիսի 10-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի  ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում այցելել էին Արագածոտնի մարզի ք. Աշտարակ: Հանդիպումը տեղի է ունեցել ք. Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում, որին ներկա էին 6 դպրոցներից  շուրջ 25  ներկայացուցիչներ (ուսուցիչներ, ծնողներ):

Հանդիպման ընթացքում կարևորվել է ուսուցիչների և ծնողների դերը, նրանց  կարևորությունն ու առաջնորդումը՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման «դեսպաններ»:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է «կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի, պատճառների, դրսևորումների, տիպաբանության մասին՝ ծավալելով ակտիվ քննարկում լսարանի հետ: Մասնակիցներին ներկայացվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը՝ ընդծելով  Հանձնաժողովի դերը կոռուպցիայի կանխարգելման գործում:

Բանախոսները անդրադարձ են կատարել Հանձնաժողովի կառուցվածքին, իրավասության շրջանակներին, գործառույթներին՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործունեության ընթացքում կատարված և  ընթացիկ աշխատանքների համառոտ նկարագրությունը, ինչպես նաև ներկայացվել է Հանձնաժողովի  գործառույթների համատեքստում  բարեվարքության ստուգման նպատակը, խնդիրները և  գործընթացը։

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ նշելով ամենատարածված կոռուպցիոն դեպքերը և առաջարկել դրանց լուծումը՝ բեմադրելով դերային խաղեր:

Նշենք, որ յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ մասնակիցները հնարավորություն են ունեցել ուղղել են իրենց հուզող հարցերը՝ ծավալելով քննարկումներ:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման: