ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում

21.07.2023


Հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և 2.1 ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:

Սույն առաքելության հնգօրյա այցի նպատակն էր  Հանձնաժողովի Ճգնաժամային հաղորդակցության պլանի ավարտման աշխատանքների (հիմնվելով 2023թ.-ի հունիսի ներկայացված առաջարկների հիման վրա), մեդիա հաղորդակցության և իրազեկման արշավների,  օգտագործողի համար հարմար սոցիալական մեդիայի ձևանմուշների մշակումը:

Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կոռուպցիայի ազդեցության մասին իրազեկվածությունը, խթանել Հանձնաժողովի աշխատանքը և բարձրացնել հասարակության վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ, ինչպես նաև ընդգծել Հանձնաժողովի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ բարելավելու Հանձնաժողովի հաղորդակցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, ինչպես նաև սոցիալական մեդիայի կառավարման հմտությունների ձեռքբերումը:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հաղորդակցության ռազմավարության նպատակները, գործողությունները, կոռուպցիայի կանխարգելման միջազգային պահանջները, հանրային հաղորդակցության և քաղաքացիական հասարակության իրազեկվածության վերաբերյալ հարցեր: