ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ուսումնական այց Նիդերլանդների Թագավորություն

26.07.2023


2023 թվականի հուլիսի 20-21-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի օգնականը ՀՀ արդարադատության ակադեմիայի պատվիրակության հետ միասին այցելել է Նիդերլանդների Թագավորություն:

Պատվիրակությունը ուսումնական այցի շրջանակներում հյուրընկալվել է Ուտրեխտ քաղաքում տեղակայված Նիդերլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոնում, որի ընթացքում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, իրականացվել է փորձի փոխանակում դատական և դատախազական համակարգում Կենտրոնի դերի և գործառույթների իրականացման տեսանկյունից, հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Կենտրոնի միջազգային կապերի, առկա և էլեկտրոնային ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման և այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:

Քննարկումների ընթացքում համեմատականներ են անցկացվել Հայաստանում գործող համապատասխան համակարգերի գործունեության և արդյունավետության միջև: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության ոլորտի շրջանակներում՝ բարեվարքության համակարգի կիրառմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ դատական և դատախազական համակարգում կոռուպցիայի նկատմամբ զգայունությանը և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը:

Ուսումնական այցի ամփոփմամբ երկկողմանի համաձայնություն է ձեռք բերվել շարունակելու և առավել խորացնելու համագործակցությունը հետագայում:

Ճանաչողական այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Անհրաժեշտ տեխնիկական աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին նպաստելու համար» ծրագրի շրջանակում: