ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 17.07-28.07-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

31.07.2023


 1.     Հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և 2.1 ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:

Սույն առաքելության հնգօրյա այցի նպատակն էր Հանձնաժողովի Ճգնաժամային հաղորդակցության պլանի ավարտման աշխատանքների (հիմնվելով 2023թ.-ի հունիսի ներկայացված առաջարկների հիման վրա), մեդիա հաղորդակցության և իրազեկման արշավների,  օգտագործողի համար հարմար սոցիալական մեդիայի ձևանմուշների մշակումը:

           Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կոռուպցիայի ազդեցության մասին իրազեկվածությունը, խթանել Հանձնաժողովի աշխատանքը և բարձրացնել հասարակության վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ, ինչպես նաև ընդգծել Հանձնաժողովի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ բարելավելու Հանձնաժողովի հաղորդակցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, ինչպես նաև սոցիալական մեդիայի կառավարման հմտությունների ձեռքբերումը:

2.    2023 թվականի հուլիսի 20-21-ը Հանձնաժողովի նախագահի օգնականը ՀՀ արդարադատության ակադեմիայի պատվիրակության հետ միասին այցելել է Նիդերլանդների Թագավորություն:

Պատվիրակությունը ուսումնական այցի շրջանակներում հյուրընկալվել է Ուտրեխտ քաղաքում տեղակայված Նիդերլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոնում, որի ընթացքում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, իրականացվել է փորձի փոխանակում դատական և դատախազական համակարգում Կենտրոնի դերի և գործառույթների իրականացման տեսանկյունից, հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Կենտրոնի միջազգային կապերի, առկա և էլեկտրոնային ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման և այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:

Քննարկումների ընթացքում համեմատականներ են անցկացվել Հայաստանում գործող համապատասխան համակարգերի գործունեության և արդյունավետության միջև: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության ոլորտի շրջանակներում՝ բարեվարքության համակարգի կիրառմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ դատական և դատախազական համակարգում կոռուպցիայի նկատմամբ զգայունությանը և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը: