ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ծանուցում հայտարարատուներին 2021 թվականի հայտարարագրերի վերաբերյալ

08.08.2023


Հանձնաժողովը տեղեկացնում է, որ բոլոր այն հայտարարատուները (պաշտոնատար անձինք և ընտանիքի անդամներ), ովքեր նախկինում չեն ներկայացրել իրենց 2021 թվականի տարեկան հայտարարագրերը, հայտարարագրման էլեկտրոնային համակարգի (Համակարգ) միջոցով փուլային եղանակով ստանում են ծանուցումներ հայտարարագրման պարտականություն ունենալու վերաբերյալ:

Անհրաժեշտ է Համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով տրամադրված օգտանվան և գաղտնաբառի միջոցով մուտք գործել Համակարգ, «Հայտարարագրեր» բաժնի «Տարեկան» ենթաբաժին, լրացնել և հանձնել վերոնշյալ հայտարարագիրը:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ մոռացված գաղտնաբառը վերականգնել կարող եք https://file-online.cpcarmenia.am/login հղումով «Մոռացե՞լ եք գաղտնաբառը։» կոճակի օգնությամբ, իսկ խնդիրներ առաջանալու դեպքում՝ գրանցվել սույն հղումով՝ https://shorturl.at/azFGL :

Բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր ստացել են վերոնշյալ ծանուցումը, սակայն 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ չեն զբաղեցրել հայտարարատու պաշտոն, անհրաժեշտ է, որ տեղեկացնեն այն մարմնին, որտեղ նախորդիվ պաշտոն են զբաղեցրել՝ ըստ անհրաժեշտության համապատասխան փոփոխությունները Հանձնաժողով ուղարկելու համար:

Բոլոր այն ընտանիքի անդամները, ովքեր ստացել են վերոնշյալ ծանուցումը, սակայն չունեն 2021 թվականի տարեկան հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, անհրաժեշտ է, որ պաշտոնատար անձինք Համակարգում իրենց «Պրոֆիլ» բաժնի «Ընտանիքի կազմ» ենթաբաժնում կատարեն համապատասխան փոփոխությունները՝ լրացնելով ընտանիքի անդամի՝ համատեղ բնակվելու ավարտի ամսաթիվը: