ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Իրազեկման հանդիպում անգլիալեզու ամառային ճամբարում

23.08.2023


Օգոստոսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանականերում,  իրազեկման արշավ էին իրականացրել անգլիալեզու ճամբարում: Հանդիպումը տեղի է ունեցել Աղվերանի «Արթուրս ռեզորթ» հյուրանոցում, որին ներկա էին 60 աշակերտներ ՀՀ մարզերի տարբեր դպրոցներից:

       Հանդիպման ընթացքում՝ որպես բանախոսներ հանդես են եկել
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ընթացքում վերապատրաստված Հանձնաժողովի աշխատակիցները, ովքեր գործնականում կիրառել են աշխատաժողովի ընթացքում ստացած գիտելիքները և դասավանդման նոր մեթոդները:

    Բանախոսների կողմից ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ ներկայացվել է մի շարք թեմաներ՝ «Կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի միջոցների, վերջինիս առաջացման խորքային պատճառների, դրսևորումների, տիպաբանության, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մասին՝ կարևորելով «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության» տեսանկյունից Հանձնաժողովի դերակատարումը:

Հանդիպման ընթացքում աշակերտները կիսվել են կոռուպցիան ծնող պատճառերի մասին իրենց պատկերացումներով և ընկալումներով՝ կարևորելով կոռուպցիոն երևույթների կանխարգելման գործառույթը և կոռուպցիան մերժելու համապատասխան  արժեքային համակարգի ձևավորումը:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ նշելով ամենատարածված կոռուպցիոն դեպքերը և առաջարկել դրանց լուծումը՝ բեմադրելով դերային խաղեր:

Հանդիպման ընքացքում հնչել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնց տրվել են սպառիչ պատասխաններ: