ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում. Անգլիալեզու ամառային ճամբար

25.08.2023


Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար վճռորոշ ելակետային ու հիմնարար 3 ուղղություններից մեկը սահմանվել է հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:

Այս համատեքստում Օգոստոսի 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով)  աշխատակիցները, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանականերում,  իրազեկման արշավ էին իրականացրել անգլիալեզու ճամբարում: Հանդիպումը տեղի է ունեցել Աղվերանի «Արթուրս ռեզորթ» հյուրանոցում, որին ներկա էին թվով 40 աշակերտներ ՀՀ մարզերի տարբեր դպրոցներից:

Ինչպես հուշում է խորագիրը, հանդիպման ընթացքում կարևորվել է միջավայրում հակակոռուպցիոն վարքագծի դրսևորման հարցում երիտասարդների դերը, կարևորությունն ու առաջնորդումը:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տեսանյութ, որի շուրջ կազմակերպվել է քննարկում  հետևյալ հարցադրումներով՝ ի՞նչ է կոռուպցիան, ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:

Մասնակիցները ծավալել են ակտիվ քննարկումներ «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների մասին:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր, բեմադրել դերային խաղեր` նշելով ամենատարածված կոռուպցիոն դեպքերը և առաջարկել համապատասխան լուծումներ:

Նշենք, որ հանդիպման ընթացքում՝ որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի աշխատակիցները: