ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ-ն իր առաջարկ նախագիծն է մշակել ու ներկայացրել նախարարությանը

04.09.2023


Հանձնաժողովի մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները օգոստոսի 29-ին մասնակցել են «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից կազմակերպված՝ Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկմանը:

Քննարկմանը ելույթով հանդես է եկել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը։ Նա նշեց, որ Հանձնաժողովը իր առաջարկ նախագիծն է մշակել ու ներկայացրել նախարարությանը, ինչպես նաև խնդրել է այն շրջանառել աշխատանքային խմբի կազմում։

«Կոռուպցիայի կանխարգելման թեմատիկ խմբի ներքո ներկայացված հարցերի առնչությամբ պետք է նշեմ, որ իմ վարչությանը ենթակա ոլորտներից է իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննությունը, որը նույն կոռուպցիոն ռիսկերի գնահատումն է իրավական ակտերում և դրանց նախագծերում։ Ես, իհարկե, դեմ չեմ քաղհասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությանը, բայց գիտենք, որ միջազգային պրակտիկայում դա կանխարգելման մանդատի կարևոր տարր է և, որպես կանոն, կոռուպցիոն ռիսկերի գնհատում իրականցող ստորաբաժանումներն են դրանով զբաղվում»,-նշեց Տաթև Ասրյանը։

Ավելին՝ հղում
https://www.youtube.com/watch?v=YVVffS6K_-g