ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ավարտվեց EU Twinning ծրագրի վերապատրաստողների վերապատրաստման դասընթացը

11.09.2023


«Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել 1.4 ենթաբաղադրիչի հերթական հանդիպումները: 1.4 ենթաբաղադրիչը ենթադրում է Հանրային ծառայության համակարգում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների, այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների շրջանում բարեվարքության համակարգի վերաբերյալ մասնագիտական զարգացման համակարգի ստեղծում և բարեվարքության վերապատրաստման ծրագրերի նյութերի մշակում, հաստատում և հրապարակում:

      Նշված բաղադրիչի շրջանակներում սեպտեմբերի 4-8-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել հերթական հանդիպումները, որին մասնակցում էին Հանձնաժողովի 12 աշխատակիցներ:

Սույն առաքելության նպատակն էր վերապատրաստողների վերապատրաստման (ToT) հերթական  դասընթացի իրականացումն ու ամփոփումը, որը ուղղված էր զարգացնելու Հանձնաժողովի աշխատակիցների կարողությունները՝ տրամադրելով համապատասխան գործիքակազմ, որով Հանձնաժողովի անդամներիը կառաջնորդվեն վերապատրաստումներ և հանրային իրազեկման արշավներ իրականացնելիս:

Հանդիպումների ընթացքում ծրագրում ներգրավված փորձագետներ Հանս Յոակիմ Ռիգերի և դոկտոր, պրոֆեսոր Պատրիցիա Սուվաժի մասնակցությամբ մասնակիցները քննարկել են նախորդ վերապատրաստումների ընթացքում ձեռք բերած փորձառությունները SWOT վերլուծության միջոցով՝ նշելով ուժեղ և թույլ կողմերը:

Դասընթացավարների կողմից ներկայացվել է մեծ լսարանի հետ արդյունավետ աշխատանքի,  ժամանակի կառավարման և վերապատրաստման ընթացքում ՏՏ գործիքների կիրառման հմտությունները:

Դասընթացի ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր: