ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի սեպտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում կայացած առաքելության ամփոփում

12.09.2023


Սեպտեմբերի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:

Հաղորդակցության ռազմավարության իրականացումն ուղղված է Հանձնաժողովի իրազեկվածության բարձրացմանը, թափանցիկության խթանմանը և կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացմանը՝ փոխելու կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքն ու արժեքները: Հանձնաժողովը ձգտում է ձևավորել հանրային վստահություն և ամրապնդել իր հաշվետվողականությունը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարում:

Հանդիպումների ընթացքում քննարկվել և լրամշակվել են Հանձնաժողովի հաղորդակցության ռազմավարության նպատակները, բովանդակությունը, ճգնաժամային հաղորդակցության ռազմավարական հիմքը և գործողությունների պլանը:
Անդրադարձ է կատարվել հաղորդակցության ռազմավարության շրջանակներում իրազեկման ծրագրերի իրականացմանը, կոռուպցիայի կանխարգելման գործում քաղաքացիական հասարակության և թիրախային խմբերի ներգրավածությանը:

Առաքելության ավարտին մասնակիցները ամփոփել են ձեռք բերված արդյունքները և քննարկել հետագա գործողությունների ժամանակացույցը: