ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Մանկավարժների եվ ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում». Իրազեկման հանդիպումներ

29.09.2023


  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում իրազեկման հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցումներում, սեպտեմբերի 27-ին և 28-ին կազմակերպել էր իրազեկման հանդիպումներ Երևանի մի շարք հիմնական դպրոցների մանկավարժների և ծնողների համար: Նրանք ընտրվել էին՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման «Դեսպաններ», «Հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ կրթելու և դաստիարակելու ճանապարհին:

  Հանդիպումների ընթացքում կազմակերպվել է բաց քննարկումներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ Ի՞նչ է կոռուպցիան, ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:

  Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, ինչպես նաև  Հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ թեմաներ:

 Հանդիպումների ընթացքում ուսուցիչներին ներկայացվել է Հանձնաժողովի ստորաբաժանումների գործառույթները, անդրադարձ կատարելով հետևյալ թեմաներին.

1. Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

2. Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողությունը՝ որպես կոռուպցիայի     կանխարգելման մեխանիզմ

3. Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

4. Կրթությունը և իրազեկումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

  Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր:

  Հանդիպումների ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության  աշխատակիցները: