ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը դրվել է հանրային քննարկման

02.10.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մշակել է «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 17-ի N 02-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը, որը դրվել է հանրային քննարկման՝ իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ հետևյալ հղումով:

Որոշման նախագծի ընդունման պարագայում հնարավոր կդառնա օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված գործառույթների պատշաճ իրականացումը, մասնավորապես՝ աուդիտորական կազմակերպությունների ընտրության գործընթացի կազմակերպումը:

Խնդրում ենք որոշման նախագծի վերաբերյալ Ձեր առաջարկություններն ու դիտարկումները ներկայացնել հարթակի միջոցով մինչև 2023 թվականի հոկտեմբերի 12-ը: 

Հանձնաժողովը պատրաստակամ է ցանկացած ձևաչափով կազմակերպելու համատեղ քննարկումներ՝ շահագրգիռ կողմերից նման առաջարկի դեպքում: