ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ճանաչողական այց Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտների համար

05.10.2023


Հոկտեմբերի 4-ին Կոռուպցիայի կանխարգելման Հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալվել էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտները:

Հանդիպման ընթացքում ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի, դրա տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների վերաբերյալ:

Այցի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատակիցները՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ստորաբաժանումների գործունեությանը առնչվող թեմաներ:          

Բանախոսների կողմից ներկայացվել են հայտարարագրման համակարգի, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների, վարույթների և իրավական ապահովման, hանրային ծառայողների վարքագծի վերահսկողության, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի վերաբերյալ թեմաներ:

Շրջանավարտները հարցեր են ուղղել  հայտարարագրերի, տարբեր պաշտոնների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ առկա կարգավորումների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեթոդների, Հանձնաժողովի գործունեության ընթացքում արձանագրված արդյունքների, առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ: