ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի շրջանակում Հանձնաժողովի անձնակազմի մասնակցությամբ քննարկում/վերապատրաստում

09.10.2023


2023 թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի նախագծի շուրջ վերապատրաստում/քննարկումները:

Ձեռնարկի մշակումը հնարավոր է դարձել ԵՄ/Եվրոպայի Խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երկրորդ փուլի ներքո՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի աջակցության շնորհիվ, որի շրջանակում որպես մշակող փորձագետ հանդես է եկել Արա Ղազարյանը:

Ձեռնարկի վերաբերյալ վերապատրաստման/քննարկման կազմակերպումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի  աջակցությամբ, որի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Արա Ղազարյանը և Հանձնաժողովի համապատասխան վարչության աշխատակիցները:

Վերապատրաստում/քննարկումը կազմակերպվել է Հանձնաժողովի ամբողջ աշխատակազմի համար՝ վարքագծի տիպային կանոններին և դրանց մեկնաբանություններին ծանոթացնելու, կարողությունների զարգացման և հետագայում արդյունավետ կիրարկման նպատակով՝ հանրային ծառայողներին վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների վերաբերյալ ուղղորդելու, ուսուցում տրամադրելու, ինչպես նաև այս գործառույթին ուղղված այլ օժանդակ գործողություններ իրականացնելու համար։

Քննարկումների արդյունքում ակնկալվում էր նաև ներկայացված առաջարկների և մեկնաբանությունների հիման վրա վերջանականացնել Ձեռնարկը և ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել Ձեռնարկով սահմանված հետևյալ թեմաներին. 

. Հանրային
ծառայողի բարեվարքությունը մասնավոր կյանքում
. Շահերի բախման կառավարումը
. Նվերների ընդունման սահմանափակումները
. Քաղաքական չեզոքությունը և զսպվածությունը
. Հարգալիությունը և բարեկրթությունը
. Հանրային ռեսուրսների բարեխիղճ օգտագործումը
. Հանրային լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով հաղորդակցությունը

Միջոցառման ավարտին կարևորվել է վարքագծի սկզբունքների, դրանցից բխող կանոնների և Ձեռնարկի ընդհանուր դրույթների միասնական կիրառելիությունը՝ հանրային ծառայողի վարքագծի փոփոխության տեսանկյունից: