ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Մանկավարժների եվ ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում». Իրազեկման հանդիպումներ

10.10.2023


Հոկտեմբերի 2-ին և 5-ին  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմակերպել էր իրազեկման հանդիպումներ Երևանի մի շարք հիմնական դպրոցների մանկավարժների և ծնողների համար: Հանձնաժողովը կարևորելով հակակոռուպցիոն իրազեկուման հանդիպումների կազմակերպումը՝ ևս մեկ անգամ վերհաստատում է իր դերակատարումը զրո հանդուրժողականություն ունեցող հասարակության ձևավորման գործում:

Ծրագրի շրջանակներում ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ կազմակերպվել է բաց քննարկումներ հակակոռուպցիոն կրթության իրականացման գործընթացում առկա խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ՝ կարևորելով կանխարգելման միջոցառումների անցկացումը հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման գործընթացում:

Հանդիպումների ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի կրթական հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները՝ ներկայացնելով կոռուպցիայի, դրա պատճառների, տեսակների, կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների վերաբերյալ թեմաներ:

   Ուսուցիչների և ծնողների մասնակցությամբ կազմակերպվել է իրավիճակային դեպքերի քննարկում՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը, ինչպես նաև կատարել են խմբային աշխատանքներ: