ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 18.09-13.10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ

16.10.2023


1. Սեպտեմբերի 18-ից 22-ը ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցների համար կազմակերպվել էր վերապատրաստում պետական մասնակցությամբ կազմակերպություններում բարեվարքության համակարգի և կոռուպցիոն ռիսկերի կառավարման վերաբերյալ՝ տեսական և գործնական դասընթացների զուգակցմամբ:

Տեսական մասում վերապատրաստման մասնակիցներին ներկայացվել են՝

· պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիայի կանխարգելման, բարեվարքության ապահովման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման միջազգային շրջանակը (Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիա (UNCAC), ՏՀԶԿ-ի սկզբունքներ, G20-ի բարձր մակարդակի սկզբունքները (HLP))

·   ներպետական կարգավորումները և նոր հակակոռուպցիոն ռազմավարության նախագծվող շրջանակում ներկայացված առաջարկները

·   պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման մեթոդաբանության հիմնական գծերը:

2. Հանձնաժողով՝ կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում իրազեկման հանդիպումների կազմակերպումը, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության արմատավորումը հանրակրթական դպրոցումներում, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը կազմակերպել էր թվով 4  իրազեկման հանդիպումներ Երևանի մի շարք հիմնական դպրոցների մանկավարժների և ծնողների համար: Նրանք ընտրվել էին՝ որպես հակակոռուպցիոն կրթության իրականացման «Դեսպաններ», «Հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ կրթելու և դաստիարակելու ճանապարհին:

Հանդիպումների ընթացքում կազմակերպվել է բաց քննարկումներ հետևյալ թեմաների վերաբերյալ՝ Ի՞նչ է կոռուպցիան, ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:

Ծրագրի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, ինչպես նաև Հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ թեմաներ:

3. Հոկտեմբերի 4-ին Հանձնաժողովում հյուրընկալվել էին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կրթական ծրագրերի շրջանավարտները:  Հանդիպման ընթացքում ծավալվել են ակտիվ քննարկումներ կոռուպցիայի, դրա տեսակների, տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի և դրանց հետևանքների վերաբերյալ:

Այցի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի ստորաբաժանումների աշխատակիցները՝ ներկայացնելով Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակը, ինչպես նաև ստորաբաժանումների գործունեությանը առնչվող թեմաներ:         

Բանախոսների կողմից ներկայացվել են հայտարարագրման համակարգի, բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրությունների, վարույթների և իրավական ապահովման, hանրային ծառայողների վարքագծի վերահսկողության, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական ծրագրերի վերաբերյալ թեմաներ:

4. 2023 թվականի հոկտեմբերի 5-ին և 6-ին Հանձնաժողով
ի Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ձեռնարկ»-ի նախագծի շուրջ վերապատրաստում/քննարկումները: Ձեռնարկի մշակումը հնարավոր է դարձել ԵՄ/Եվրոպայի Խորհրդի Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երկրորդ փուլի ներքո՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի աջակցության շնորհիվ, որի շրջանակում որպես մշակող փորձագետ հանդես է եկել Արա Ղազարյանը:

Ձեռնարկի վերաբերյալ վերապատրաստման/քննարկման կազմակերպումն իրականացվել է ԱՄՆ ՄԶԳ «Բարեվարքություն Հայաստան» ծրագրի աջակցությամբ, որի ընթացքում որպես բանախոսներ հանդես են եկել Արա Ղազարյանը և Հանձնաժողովի համապատասխան վարչության աշխատակիցները:

Վերապատրաստում/քննարկումը կազմակերպվել է Հանձնաժողովի ամբողջ աշխատակազմի համար՝ վարքագծի տիպային կանոններին և դրանց մեկնաբանություններին ծանոթացնելու, կարողությունների զարգացման և հետագայում արդյունավետ կիրարկման նպատակով՝ հանրային ծառայողներին վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների վերաբերյալ ուղղորդելու, ուսուցում տրամադրելու, ինչպես նաև այս գործառույթին ուղղված այլ օժանդակ գործողություններ իրականացնելու համար։

5. Հանձնաժողովը  հոկտեմբերի 10-ից 12-ը կազմակերպել էր եռօրյա աշխատաժողով ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում՝ «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով: 1.2 ենթաբաղադրիչի նպատակն է ստեղծել հանրակրթության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանը միտված կրթական ծրագրեր, անհրաժեշտ գրականություն, դասավանդողի ուղեցույցներ և այլ օժանդակ պարագաներ:

Աշխատաժողովի առաջին օրը նվիրված էր նախորդ առաքելությունների ընթացքում վերապատրաստում անցած կրթության կազմակերպիչներին և մյուս առարկաների ուսուցիչներին մեթոդաբանության տրամադրմանը:

Աշխատաժողովի երկրորդ հատվածը նվիրված էր հասարակագիտության ուսուցիչների համար հակակոռուպցիոն կրթության ընդհանուր վերապատրաստմանը: