ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի հակազդման վերաբերյալ աշխատաժողով Ալմաթիում

23.10.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծություն վարչության պետ Կարեն Հակոբյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը հոկտեմբերի 16-19-ը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) իրավաբանական դեպարտամենտի և ԱՄՀ Կովկասի, Կենտրոնական Ասիայի և Մոնղոլիայի կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնի (CCAMTAC) կողմից կազմակերպված` «Կոռուպցիայի հակազդում իրավական, կազմակերպչական և ռազմավարական մոտեցումներ» խորագրով աշխատաժողովին:

Քննարկումների առանցքում եղել են հակակոռուպցիոն բարեփոխումները, կոռուպցիայի հակազդման մեխանիզմների պլանավորումը, արդյունավետ հակակոռուպցիոն ինստիտուտների և օրենսդրության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՀ մոտեցումները։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու կոռուպցիայի դեմ պայքարում իրենց երկրների և ինստիտուտների փորձը, քննարկվել են ԱՄՀ հետ համագործակցության հեռանկարային հարցեր։

Կարողությունների զարգացման տարածաշրջանային կենտրոնը գործունեություն է ծավալում անդամ երկրների մակրոտնտեսական, հարկաբյուջետային և դրամական քաղաքականությունների ոլորտում, իրականացնում անդամ պետություններում գործող կարգավորումների վերլուծություն, կարողությունների զարգացման ծրագրեր/ վերապատրաստումներ, ինչպես նաև՝ տրամադրում տեխնիկական աջակցություն: