ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԵՎ ԵՐԱԽՏԱԳԻՏԱԿԱՆ ՆԱՄԱԿ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

01.11.2023


 Բաց կառավարման գործընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ջո Փաուելը շնորհակալական նամակ է հղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ իր երախտագիտությունը հայտնելով ս.թ. սեպտեմբերի 6-7-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացած  «Բաց կառավարման գործընկերության» (OGP) գլոբալ գագաթնաժողովի ընթացքում Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ունեցած մեծ դերի և բաց կառավարման արժեքներին նվիրվածության համար:

 

Նամակում նա առաջարկել է հետագա համագործակցության հետևյալ ուղղությունները

·         Խրախուսել Հայաստանին, որպեսզի ընդլայնի իր ջանքերը և կիսի իր առաջնորդությունը ԲԿԳ անդամ այլ երկրների հետ՝ միանալով Հակակոռուպցիոն բաց կառավարման մարտահրավերին: 

·         Ներառել այս քննարկումները պետության ԲԿԳ գործողությունների ծրագրում։

·         Ընդլայնել համագործակցությունը ԲԿԳ այլ անդամ երկրների հետ՝ հակակոռուպցիոն քաղաքականության առաջխաղացմանը նպաստելու համար։

 

Նշենք, որ Բաց կառավարման գագաթնաժողովին Հայակուհի Հարությունյանի մասնակցության վերաբերյալ նյութերը հասանելի են հետևյալ հղումներով՝

https://shorturl.at/beQVY

https://t.ly/QzQr8

https://t.ly/eE8Ph