ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մշակվել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցը

16.11.2023


Հանրային ծառայողների վարքագծի միասնական նորմերի ապահովման նպատակով 2022 թվականի հունիսի 17-ին Հանձնաժողովի կողմից ընդունվել են Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, որոնք հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:

Վարքագծի տիպային կանոնների և դրանց հիման վրա սահմանվող վարքագծի ոլորտային կանոնների մեկնաբանման գործընթացը պարզեցնելու, կանոնների բովանդակային մեկնաբանման միատեսակությունն ապահովելու նպատակով  Հանձնաժողովը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի աջակցությամբ, մշակել է Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների ուղեցույցը (այսուհետ` Ուղեցույց):

Ուղեցույցը ծառայելու է որպես հիմնական ուղենիշային փաստաթուղթ՝ օժանդակելու հանրային իշխանության համապատասխան մարմիններին հանրային ծառայողների վարքագիծը քննելիս և մեկնաբանելիս։