ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ավարտվեց «Համայնքային ծառայողների բարեվարքությունը» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման հնգօրյա դասընթացը

21.11.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, սույն թվականի նոյեմբերի 13-ից 17-ն իրականացրեց «Համայնքային ծառայողների բարեվարքությունը» թեմայով վերապատրաստողների վերապատրաստման (ToT) դասընթաց՝ Երևանի համայնքապետարանի և Երևանի վարչական շրջանների թվով 18 համայնքային ծառայողների համար:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին Հանձնաժողովի կողմից մշակված՝ Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները և դրանց մեկնաբանությունները: Վերապատրաստման շրջանակներում համայնքային ծառայողները հնարավորություն ունեցան ծանոթանալու դասընթացների վարման մեթոդաբանության տարրերին, ինչպես նաև՝ գործնականում ներկայացնելու իրենց աշխատանքները:

Վերապատրաստման նպատակն է աջակցել որպես վերապատրաստող ընտրված համայնքային ծառայողներին՝ համապատասխան մարմնում/ներում կազմակերպելու հանրային ծառայողների բարեվարքության վերաբերյալ դասընթացներ՝ ծառայողների ավելի լայն շրջանակների համար: