ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

ԿԿՀ անդամ Լիլիթ Ալեքսանյանը ելույթով հանդես է եկել ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի գործարար բարեվարքության խմբի երրորդ հանդիպմանը

28.11.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը 2023 թվականի նոյեմբերի 24-ին Փարիզում մասնակցել է ՏՀԶԿ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հակակոռուպցիոն ցանցի գործարար բարեվարքության խմբի երրորդ հանդիպմանը՝ ներկայացնելով ՀՀ-ում գործարար բարեվարքության ոլորտում տեղի ունեցած վերջին զարգացումները:

Հանդիպումը միավորում էր մասնակից երկրների չորս տարբեր շահագրգիռ խմբերի՝ հանրային իշխանություն, գործարար ոլորտ, բիզնես օմբուդսմեններ, ինչպես նաև տարածաշրջանում գործող բիզնես ասոցիացիաներ՝ գործարար բարեվարքության մարտահրավերների քննարկման, տարածաշրջանի երկրների միջև փորձի փոխանակման նպատակով:

Ալեքսանյանը նախ անդրադարձել է Հայաստանում վերջին չորս տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին՝ շեշտադրելով հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացումը, ինչպես նաև հակակոռուպցիոն երկու ռազմավարությունները: Ներկայացվել են նաև մանրամասներ նոր հակակոռուպցիոն ռազմավարության մեջ գործարար բարեվարքության ամրապնդման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությունները՝ պետական մասնակցությամբ կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման և կառավարման նոր մեթոդաբանությունը և նույն կազմակերպություններում բարեվարքության կենտրոնացված համակարգի ներդրումը: