ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ». Իրազեկման հանդիպում Տավուշի մարզի գյուղ Ծաղկավանում

28.11.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործում երիտասարդների դերը և մասնակցությունը, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում նոյեմբերի 27-ին «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» խորագրով իրազեկման հանդիպում էր կազմակերպել Տավուշի մարզի  Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցում:

Հանդիպման ընթացքում, ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ, մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների  վերաբերյալ թեմաներ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր, բեմադրել դերային խաղեր` նշելով ամենատարածված կոռուպցիոն դեպքերը և առաջարկել համապատասխան լուծումներ:

Կազմակերպվել են ակտիվ քննարկումներ «Կոռուպցիա» երևույթի վերաբերյալ,  ինչպես նաև աշակերտները ներկայացրել են իրենց կարծիքներն ու ընկալումները, խոսել վերջինիս հետևանքների, պայքարի միջոցների ու կարևորության մասին։

Կարևորելով  համանման հանդիպումները՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել այցելություն Հանձնաժողով, որտեղ աշակերտները մանրամասն կծանոթանան Հանձնաժողովի գործառույթներին՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մանդատ ունեցող մարմին: