ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մասնակցության հրավեր լրագրողներին «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովին

29.11.2023


ԶԼՄ–ների և կոռուպցիայի կանխարգելման ոլորտի հարաբերությունների, ինչպես նաև լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ լրագրողների և լրատվամիջոցների գիտելիքների ու հմտությունների զարգացման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրավիրում է լրագրողներին մասնակցելու 2023 թվականի դեկտեմբերի 13-ին և 14-ին կայանալիք «Կոռուպցիայի կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողովին, ժամը՝ 10:00-13:00:

Աշխատաժողովը ներառում է իրավիճակային դեպքերի՝ «World Café» ձևաչափով ինտերակտիվ քննարկում՝ հետևյալ թեմաներով՝

1.     Բարեվարքություն

2.    Շահերի բախում

3.    Անհամատեղելիություն

4.    Հայտարարագրեր

Խնդրում ենք մասնակցությունն հատատել մինչև դեկտեմբերի 8-ը ներառյալ՝ լրացնելով տվյալներն ըստ նպատակահարմարության՝ դեկտեմբերի 13-ի կամ դեկտեմբերի 14-ի հանդիպմանը մասնակցելու համար:

          Աշխատաժողովի օրակարգը և հանդիպման վայրի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի գրանցված մասնակիցներին:

Ի գիտություն՝ յուրաքանչյուր հանդիպում նախատեսված է առավելագույնը 16 մասնակցի համար: