ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԿՀ-Ի ԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

14.12.2023


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ (այսուհետ՝ Հանձնաժողով) կարևորելով կոռուպցիայի կանխարգելման գործընթացում լրատվամիջոցների, խոսնակների դերակատարումը, նրանց  ներգրավումը և ապավինումը հանրության առավել լայն հատվածների՝ կոռուպցիայի կանխարգելման գործընթացներում  ներգրավելու համար, դեկտեմբերի 13-ին և 14-ին կազմակերպել էր «Կոռուպցիայի կանխարգելման կարեվորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով աշխատաժողով:

Աշխատաժողովի ընթացքում բացման խոսքով հանդես է եկել  Հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, ով ողջունելով ներկաներին՝  շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ ներդրվող ջանքերի համար:

Աշխատաժողովի ընթացքում Հանձնաժողովի աշխատակիցների կողմից ներկայացվել են հետևյալ թեմաները.

·         Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Անհամատեղելիության պահանջները՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Շահերի բախումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

·         Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ

Բանախոսները անդրադարձ են կատարել բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, անհամատեղելիության պահանջների արգելքներին, ընդունվող իրավական ակտերի հետևանքներին, հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, վերլուծության գործընթացին, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախման իրավիճակների լուծումներին և այլն:

Այնուհետև  World Café ձևաչափով կազմակերպվել է իրավիճակային դեպքերի քննարկում, որի ընթացքում մասնակիցները ներակայացրել են իրենց հուզող հարցերը: