ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Մաքսային ծառայության համակարգում իրականացվել են բարեվարքության համակարգի վերաբերյալ դասընթացներ

18.12.2023


ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ում 2022 թվականից մեկնարկած մաքսային ծառայողների համար նախատեսված Մաքսային ծառայողի պատրաստման և վերապատրաստման ուսումնական ծրագրերի շրջանակներում «Բարեվարքության համակարգ, էթիկա և վարքագծի կանոններ» թեմայով դասընթացը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը:

Դասընթացներին մասնակցել են ինչպես գործող մաքսային ծառայողներ, այնպես էլ մաքսային ծառայության համակարգ մուտք գործելու համար հայտ ներկայացրած թեկնածուներ:

Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի շրջանակներում միայն 2023 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված դասընթացը կազմակերպվել է 566 գործող մաքսային ծառայողների և թեկնածուների, ինպես նաև մաքսային համակարգի ղեկավար անձնակազմի 56 պաշտոնատար անձի համար: Հատկանշական է, որ 2022 թվականի ընթացքում նշված դասընթացներին մասնակցել էին ևս 250 գործող մաքսային ծառայողներ և թեկնածուներ:

Ուսումնական ծրագրերի շրջանակներում ներառված են եղել բարեվարքության համակարգին վերաբերող թեմատիկ դասընթացներ, որի ընթացքում գործող և թեկնածու մաքսային ծառայողներին ներկայացվել են անհամատեղելիության պահանջներին, այլ սահմանափակումներին, շահերի բախմանը, նվերներ ընդունելու սահմանափակումներին, ինչպես նաև մաքսային ծառայողների վարքագծի կանոններինառնչվող կարգավորումները, դրանց խախտման համար նախատեսված պատասխանատվության միջոցները, ոլորտային  օրենսդրական փոփոխությունները:Դասընթացի ընթացքում Մ. Գալստյանը ներկայացրել է նաև Հանձնաժողովի գործունեության շրջանակներում համապատասխան կարգավորումների գործնականում կիրառելիությունը: