ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովը հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ

18.12.2023


«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային քննարկման է դրել «Կուսակցությունների՝ հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաև աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, ձևաթուղթը և ժամկետները սահմանելու մասին» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման նախագիծը, որը հասանելի է հետևյալ հղումով:

Շահագրգիռ անձինք նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել ինչպես իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքի (e-draft.am) միջոցով, այնպես էլ Հանձնաժողովի պաշտոնական՝ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջոցով:

Առաջարկություններ ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2023 թվականի դեկտեմբերի 28:»: