ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

«Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողով

24.01.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրման և  հակակոռուպցիոն իրազեկվածության բարձրացման նպատակով ԵՄ Թվինինգ «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակներում շարունակում է հանրակրթական դպրոցներում իրականացնել հակակոռուպցիոն կրթության դասավանդման համար  մշակված նոր մեթոդների և նյութերի գործնական փորձարկումը, որոնք տեղայնացվում են նախորդ առաքելությունների ընթացքում վերապատրաստված հասարակագիտության ուսուցիչների միջոցով:

Փորձագետների կողմից մշակված նյութերը հանրակրթական դպրոցներում  տեղայնացնելու և խնդիրները վեր հանելու նպատակով՝ հունվարի 23-ին Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցում տեղի է ունեցել հերթական աշխատաժողովը, որտեղ որպես բանախոս հանդես է եկել Ծրագրի շրջանակներում վերապատրաստված հասարակագիտության ուսուցիչ Արփինե Հովհաննիսյանը, ով իր կարողությունները և գիտելիքները փոխանցել է տարածաշրջանի տարբեր դպրոցների թվով 25 հասարակագիտության ուսուցիչների:

Աշխատաժողովին ներկա են եղել Հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկման ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, ինչպես նաև Ծրագրի փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը:

Հանդիպման ընթացքում բանախոսի կողմից ներկայացվել են կոռուպցիայի սահմանումը, տիպաբանությունը, կոռուպցիայի տարբեր արժեքները, դասավանդման նորագույն մեթոդների կիրառելիությունը, կոռուպցիային նպաստող պատճառների վերաբերյալ թեմաններ, ինչպես նաև կազմակերպվել են քննարկումներ դպրոցներում վերջինիս դասավանդման հայեցակարգերի, մոդելների տեղայնացման շուրջ: Մասնակիցները բեմադրել են նաև դերային խաղեր և իրենց գործնական աշխատանքները ներկայացրել գծապատկերի տեսքով:

   Հանդիպման ավարտին փորձագետներ Սվեն Իվենսը և Թորստեն Փիթերսը ամփոփել են հանդիպումը՝ բարձր գնահատելով բանախոսի կողմից կիրառված տարբեր մեթոդների արդյունավետությունը: