ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով աշխատաժողովին

25.01.2024


2024 թվականի հունվարի 22-23-ը Եվրոպայի խորհրդի Տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի և համագործակցության բաժինը Ստրասբուրգում կազմակերպել էր տարածաշրջանային աշխատաժողով՝ «Արևելյան գործընկերության տարածաշրջանում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքները» թեմայով, որին մասնակցում էին Հանձնաժողովի մեթոդական աջակցության վարչության պետ Տաթև Ասրյանը և Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Տիգրանուհի Խալաֆյանը: Աշխատաժողովը նպատակ  ուներ համախմբել արևելյան գործընկերության տարածաշրջանի հինգ երկրների (Հայաստան, Մոլդովա, Ուկրաինա, Ադրբեջան և Վրաստան) հակակոռուպցիոն և քաղաքականություն մշակող մարմինների ներկայացուցիչներին՝ կոռուպցիոն ռիսկերի գնահատման ազգային փորձի, ինչպես նաև կարգավորող իրավական շրջանակի վերաբերյալ քննարկումների կազմակերպման միջոցով:

Աշխատաժողովին Տ.Ասրյանը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն ռիսկերի կառավարման ոլորտում Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ անդրադառնալով ՀՀ նոր հակակոռուպցիոն ռազմավարությամբ կոռուպցիոն ռիսկերի կառավարման համակարգի ներդրմանն ուղղված գործողություններին, այս ուղղությամբ Հանձնաժողովի իրականացրած աշխատանքներին (մեթոդաբանությունների մշակում, պիլոտային գնահատումներ, վերապատրաստումների կազմակերպում), ինչպես նաև այն մարտահրավերներին, որոնց բախվում է Հանձնաժողովն այս գործառույթի արդունավետ գործարկումն ապահովելու հարցում:

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են նաև հանրային և մասնավոր ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հաջողված միջազգային պրակտիկաները (Սլովենիա, Ֆրանսիա և այլն)՝ հնարավորություն տալով մասնակիցներին ծավալել քննարկումներ բանախոսների հետ:

Աշխատաժողովի վերաբերյալ ավելին՝ http://surl.li/ptftw: