ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2024 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ կմտնի Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը

22.02.2024


Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սահմանել է Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը։

Կանոնագիրքը հիմնված է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված վարքագծի սկզբունքների, ինչպես նաև 2022 թվականին Հանձնաժողովի սահմանած՝ վարքագծի տիպային կանոնների վրա։  Կանոնագիրքը ներառում է 65 կանոն, որոնք սահմանում են  պետական կոնկրետ պաշտոններ զբաղեցնող անձանց վարքը՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հարաբերություններում, ինչպես նաև՝ մասնավոր կյանքում, այն դեպքերում, երբ մասնավոր վարքագիծը կարող է վերագրվել հանրային իշխանության մարմնին կամ հանրային ծառայությանը։

Կանոնագիրքը սահմանելու Հանձնաժողովի որոշումն հրապարակված է Հայաստանի իրավական տեղեկատվական՝ arlis համակարգում։

Միաժամանակ, Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ Կանոնագիրքն ուժի մեջ է մտնելու սույն թվականի ապրիլի մեկից, որին կնախորդեն հանրային իրազեկման մի շարք միջոցառումներ։