ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Ի գիտություն հայտարարատուների

27.02.2024


 

Հանձնաժողովը տեղեկացնում է բոլոր հայտարարատուներին, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգ (այսուհետ՝ Համակարգ) մուտք գործելու համար օգտանունն ու գաղտնաբառը Համակարգից ինքնաշխատ եղանակով ուղարկվում են միայն մեկ անգամ, որից հետո հայտարարատուները հնարավորություն ունեն ինքնուրույն սահմանելու, փոփոխելու, վերականգնելու իրենց գաղտնաբառը և ցանկացած ժամանակ Համակարգ կարող են մուտք գործել իրենց կողմից սահմանված գաղտնաբառով:

Հայտարարատուները կարող են համակարգի կողմից պարբերաբար ստանալ հիշեցում֊ծանուցումներ, երբ իրենց անունով հայտարարագիր է ստեղծվել: Նշված հայտարարագրերը լրացնելու համար հայտարարատուին նոր օգտանուն և գաղտնաբառ չի տրամադրվում, հետևաբար անհրաժեշտ է նախկինում տրամադրված օգտանվան և գաղտնաբառի միջոցով մուտք գործել Համակարգ, լրացնել և հանձնել համապատասխան հայտարարագիրը:

Հայտարարատուի անունով նոր հայտարարագիր ստեղծվելու վերաբերյալ հիշեցում֊ծանուցումը հնարավոր է չստանալ տարբեր տեխնիկական պատճառներով, հետևաբար, եթե հայտարարատուն ունի «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված որևէ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, անկախ հիշեցում֊ծանուցումը ստանալու հանգամանքից, պետք է մուտք գործի համակարգ, սահմանված ժամկետում լրացնի և հանձնի ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտարարագիրը:

Գաղտնաբառի հետ կապված խնդիրների դեպքում առաջարկում ենք կարդալ սույն հաղորդագրությունը՝ https://shorturl.at/hQWZ6 :