Նորություններ
-
31.01.2023
Վերապատրաստողների վերապատրաստում՝ ԿԿՀ աշխատակազմի համար
Հունվարի 16-27-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում հերթական հանիպումը։
-
12.01.2023
Մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով վերապատրաստման դասընթացը
2023 թվականի հունվարի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար մեկնարկել է «Մարդու իրավունքները ԿԿՀ աշխատանքում» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթացը։ Դասընթացի ընթացքում ներկայացվում է մարդու իրավունքների առնչությունը կոռուպցիայի, որպես պետական մարմին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության շրջանակներում հնարավոր սահմանափակման և միջամտության ենթակա իրավունքները: Դասընթացը հիմնված է Հանձնաժողովի գործունեության ընթացքում...
-
26.12.2022
ԿԿՀ-ն ավարտել է 2022 թվականի իրազեկման հանդիպումները Երևանի ուսումնական հաստատություններում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչների հետ միասին ամփոփել է «Հակակոռուպցիոն քաղաքականություն և բարեվարքություն» անվանումով հանրային իրազեկման 2022 թվականի հանդիպումները Երևանի ուսումնական հաստատություններում:
-
12.12.2022
Կոռուպցիայի կանխարգելման թեմատիկայով աշխատանքային քննարկում Երևանի ուսհաստատություններում
Հանդիպման նպատակն է՝ ներկայացնել վերջին տարիներին ստեղծված գործիքակազմերը և դրանց վերաբերյալ թեմաները կիրառել հակակոռուպցիոն կրթական ծրագրերում՝ ուսանողների ու դպրոցահասակ պատանիների շրջանում թեման դարձնելով արդիական ու կիրառելի:
-
02.12.2022
Հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերին հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ 12 վարույթ
2022 թվականի նոյեմբերին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հարուցել է վարչական իրավախախտման վերաբերյալ (այսուհետև՝ ՎԻՎ) թվով 12 վարույթներ, որոնց կարող եք ծանոթանալ կայքի Որոշումներ բաժնում։
-
02.12.2022
Հանձնաժողովի տված 640 եզրակացությունից բացասական է եղել 70-ը, որից 2 տոկոսն է պաշտոնի նշանակվել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը հյուրընկալվել է 1in TV-ի տաղավարում։ Հանձնաժողովի անդամը խոսել է բարեվարքության ուսումնասիրման ինստիտուտից, ներկայացրել բարեվարքության հարցաթերթիկի կառուցվածքը, ինչպես նաև որոշ վիճակագրական տվյալներ։
-
29.11.2022
Հանձնաժողովը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից փաստացի տնօրինվող գույքի մասին հարցադրումներ ուղարկել է ոչ միայն ԱԱԾ-ին, այլև բոլոր պետական մարմիններին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը հյուրընկալվել է 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարին։
-
24.11.2022
Շահերի բախումը և բարեվարքության կանոնները հանրային ծառայողների համար թեմայով հանդիպում՝ համայնքային ծառայողների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ
Լիլիթ Ալեքսանյանը մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի գործունեության շրջանակում բարձրաձայնվող խնդիրների լուծման ուղղությունները և այդ համատեքստում կոռուպցիայի կանխարգելմանը միտված գործիքակազմը։
-
21.11.2022
Հակակոռուպցիոն դպրոցի ուսանողների հետ քննարկվել են ԿԿՀ գործունեությանն առնչվող հարցեր
Նոյեմբերի 19-ին դասախոսությունը վարել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանը։
-
18.11.2022
Հանձնաժողովը հյուրընկալել է Բերդի պետական բազմագործառութային քոլեջի ուսանողների և մանկավարժների. ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման գործիքակազմը
Ե՛վ ուսանողներին, և՛ մանկավարժներին հետաքրքրել է հանրային պաշտոն զբաղեցնող և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց նյութական արժեքների թափանցիկությանը և հաշվետվողականությանը միտված հայտարարագրման համակարգը, դրանից օգտվելու ձևերը:
-
18.11.2022
Ի գիտություն բարեվարքության հարցաթերթիկ լրացնողների
Բարեվարքության հարցաթերթիկ լրացնող թեկնածու/հավակնորդներին առաջարկում ենք՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված օժանդակություն ստանալու համար զանգահարել աշխատանքային օրերին՝ ժամը 15։00 - 18։00 ընկած ժամանակահատվածում՝ 012 77 77 28 հեռախոսահամարով։
-
17.11.2022
Ինչպես են վերլուծվելու պաշտոնյաների հայտարարագրերի տվյալների իսկությունը և ինչ ասել է ռիսկային չափորոշիչ. Առաջին ալիքի անդրադարձը
Պետական և ոչ պետական մարմիններից ստացված տեղեկատվությունը ներմուծվում է համակարգ, որն էլ ավտոմատ կերպով ցույց է տալիս հայտարարագրերում առկա ռիսկերը։