Նորություններ
-
19.04.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ Ազգային ժողովում
2023 թվականի ապրիլի 19-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից և նրա նախաձեռնությամբ, Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:
-
19.04.2023
Շրջանառվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի Կանոնագիրքը
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահվել է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների (կանոնագիրք) ընդունման լիազորությունը:
-
18.04.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավարները 2023թ. ապրիլի 17-ին և 18-ին մասնակցում էին ԵՄ կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավարները 2023թ. ապրիլի 17-ին և 18-ին մասնակցում էին «Աջակցություն ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կազմակերպած «Կատարողականի կառավարման հմտությունների ներկայացում, կարողությունների ուժեղացում և զարգացում» թեմայով վերապատրաստման դասընթացին։
-
18.04.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ Հակակոռուպցիոն կոմիտեում
2023 թվականի ապրիլի 17-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից և նրա նախաձեռնությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարատու պաշտոնատար անձանց հետ կազմակերպվեց «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:
-
17.04.2023
2023 թվականի ապրիլի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշումը Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ
2023 թվականի ապրիլի 12-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման վերաբերյալ թիվ 10/2022 վարույթը կասեցնելու մասին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր որոշմամբ հիմնավորել է, որ վարույթի շրջաակներում ձեռք բերված նյութերում առկա են տվյալներ, որոնք պետք է ուսումնասիրվեն այլ պետական մարմինների կողմից:
-
17.04.2023
Հայտարարատուներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ
Տեղեկացնում ենք, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս իրական ռեժիմում կապ հաստատել Հանձնաժողովի հետ:
-
16.04.2023
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԱՑՈՒՄԸ. ԻՆՉՊԵՍ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆ ՓՈԽՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կայացել է Ժողովրդավարական ուսումնասիրությունների միջազգային առցանց ֆորումը՝ նվիրված էսսեների ժողովածուի թողարկմանը, որում ներկայացվելու են մասնակիցների հեղինակած զեկույցների նյութերը:
-
15.04.2023
Շահագրգիռ կառույցներին հրավիրում ենք քննարկելու Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտը և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, առաջնորդվելով ՀՀ վարչապետի 2023 թվականի հունվարի 26-ի՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին N 86-Ա որոշմամբ հաստատված ժամանակացույցի 21-րդ կետի պահանջով*, շահագրգիռ կառույցներին հրավիրում է հանրային քննարկման, որի օրակարգում Հանձնաժողովի 2024թ. բյուջեի հայտն է և 2024-2026թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը:
-
14.04.2023
Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի կլինի 15.04.2023 թվականին
Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը ժամանակավորապես անհասանելի կլինի 15.04.2023 թվականին Ի գիտություն հայտարարատուների` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2022 և 2023 թվականների պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերը հայտարարագրման նախկին էլեկտրոնային համակարգից տեղափոխելու գործընթացով պայմանավորված՝ 2023 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 14:00-22:00 ժամանակահատվածում, հայտարարագրման էլեկտրոնային...
-
14.04.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների առաջարկ
Հանձնաժողովը շարունակում է իրականացնել հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր անձինք:
-
12.04.2023
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացնում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության (այսուհետ՝ Ռազմավարություն) և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022 թվականի տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկում, որը, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։
-
08.04.2023
Բարեվարքության հարցերով կազմակերպչների և վերապատրաստողների վերապատրաստման 4-րդ օր
Բարեվարքության հարցերով կազմակերպիչների և վերապատրաստողների դասընթացի 4֊րդ օրը նվիրված էր մասնակիցների կողմից ընդօրինակման դասեր անցկացնելուն, որոնց ընթացքում նրանց հնարավորություն էր ընձեռնվել անմիջապես կիրառել մեթոդաբանության և դասընթացի սկզբնական փուլում ստացած հաղորդակցման հմտությունների վերաբերյալ գիտելիքները: