Նորություններ
-
07.04.2023
Ամփոփվել են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հայեցակարգի լրամշակման աշխատանքները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լրամշակել և ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի կառավարման հայեցակարգի նախագիծը, որը նախանշում է Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության համակարգում նոր գործիքի ներդնում՝ հանրային կառավարման ամբողջ համակարգում կոռուպցիոն ռիսկերի համապարփակ գնահատում և կառավարում՝ միջազգայնորեն ընդունելի չափանիշների, կառուցակարգերի, միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից տրված առաջարկությունների վրա հիմնված միասնական մեթոդաբանության կիրառմամբ:
-
06.04.2023
Բարեվարքւթյան հարցերով կազմակերպիչների վերապատրաստողների վերապատրաստում -օր 3
Բարեվարության հարցերով կազմակերպիչների վերապատրաստման 2-րդ մասում նախատեսված է անդրադարձ ուսուցման մեթոդաբանության կարևոր կողմերին, ինչպիսիք են՝ վերապատրաստման նպատակները, խնդիրները, հնարքները, հաղորդակցման հմտությունները և այլ էական հարցեր, որոնք անհրաժեշտ վերապատրաստող դառնալ ցանկացողների համար։ Ծրագիրը ներառում է նաև վարժանքներ։
-
05.04.2023
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ 2-ՐԴ ՕՐ
Ապրիլի 5-ին Եվրոպական միության/Եվրոպայի խորհրդի՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի միջոցառումների երրորդ փուլի շրջանակում կայացան Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Հայաստանում տնտեսական հանցագործությունների արդյունավետ կանխարգելման և դրանց դեմ պայքարի ազգային կարողությունների հզորացում» ծրագրի 2-րդ օրվա միջոցառումները:
-
04.04.2023
ԲԱՐԵՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՏԻՊԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ -ՕՐ 1
Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների (այսուհետ՝ կանոններ) ընդունումից հետո դրանց կիրարկումն ապահովելու հաջորդ քայլերը ներառում են մեկնաբանության ուղեցույցի մշակումը՝ հանրային ծառայության տարբեր մակարդակներում կանոնների և կանոնների հիմքում ընկած սկզբունքների միասնական մեկնաբանություն և կիրառում ապահովելու նպատակով, ինչպես նաև կանոնների կիրառման վերաբերյալ հանրային ծառայողների վերապատրաստումը:
-
31.03.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 3)
2023 թվականի մարտի 31-ին Հանձնաժողովում շարունակվեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից, իսկ գերակշիռ մասը՝ համայնաքապետարաններից, ինչն իրապես ողջունելի էր, քանի որ Հանձնաժողովի կողմից 2023 թվականի իրազեկման արշավների թիրախային ուղղության համար ընտրվել են համայնքների հայտարարատուները:
-
30.03.2023
ԵՄ Թվինինգ ծրագրի մարտ ամսվա առաքելության ամփոփում
2023 թվականի մարտ ամսվա ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեղի են ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի գործողությունների շրջանակում նախատեսված միջոցառումները
-
30.03.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումներ (Օր 2)
2023 թվականի մարտի 30-ին Հանձնաժողովում շարունակվեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից և համայնքապետարաններից, ինչպես նաև քաղաքացիներ, ինչն իրապես ողջունելի էր:
-
29.03.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների մեկնարկ
2023 թվականի մարտի 29-ին Հանձնաժողովում մեկնարկեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից և համայնքապետարաններից:
-
28.03.2023
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկում
2023 թվականի մարտի 24-ին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, տեղի է ունեցել հերթական հանրային քննարկումը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
-
25.03.2023
Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում. EU Twinning
Կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ կրթական ծրագրերն իրականացվում են ԵՄ Թվինինգ ծրագրի համագործակցության շրջանակներում: Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ենթաբաղադրիչները՝ համապատասխան գործողություններով և վերջնարդյունքներով
-
24.03.2023
ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ
Հանրային ծառայողների վարքագծի միասնական նորմերի ապահովման նպատակով, 2022 թվականի հունիսի 17-ին Հանձնաժողովի կողմից ընդունվել են Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, որոնք հիմք են հանդիսանում հանրային իշխանության համապատասխան մարմինների կողմից հանրային ծառայության առանձին տեսակների համար համանման կանոնների (կանոնագրքերի) մշակման և սահմանման համար՝ ելնելով այդ մարմիններում ծառայության առանձնահատկություններից:
-
22.03.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկումների առաջարկ
Հանձնաժողովը հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնել է աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր անձինք: