Նորություններ
-
30.05.2023
Պրակտիկայի անցկացում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում
Հայաստանում Եվրոպական քոլեջ հիմնադրամի կառավարում 3-րդ կուրսի և գործավարություն՝ լեզվի խորացված իմացությամբ 4-րդ կուրսի ուսանողները 2023 թվականի մայիսի 11-ից մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում իրենց մասնագիտական և կառավարչական պրակտիկան էին անցկացնում ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում:
-
30.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով:
-
29.05.2023
ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՌՈւՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈւՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՈԼՈՐՏՈւՄ. EU TWINNING
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԵՄ փորձագետներ Սվեն Իվենսի և Թորստեն Փիթերսի մասնակցությամբ տեղի է ունեցել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի Բաղադրիչ 1-ի 1.2 ենթաբաղադրիչի շրջանակում մայիսի 29-ից հունսի 2-ը նախատեսված առաքելության գործողությունների քննարկումը։
-
29.05.2023
Ընտանիքի անդամների տվյալները լրացնելու վերաբերյալ
Ի գիտություն հայտարարատու պաշտոնատար անձանց՝ Հանձնաժողովը վերստին հիշեցնում է, որ ընտանիքի անդամների վերաբերյալ կարգավորումները գտնվում են պաշտոնատար անձանց տիրույթում։
-
29.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կարևորելով հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման գործընթացում ծնողների դերը, մայիսի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցների կողմից իրականացվել է իրազեկման դասընթաց՝ դպրոցի ծնողական խորհրդի անդամների մասնակցությամբ՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում:
-
26.05.2023
Ծանուցում
Հարգելի հայտարարատուներ, Հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Ուղեցույցներ» բաժնում հասանելի են հայտարարագրերի լրացման տեխնիկական և բովանդակային ուղեցույցները, ինչպես նաև «Օգնություն» բաժինը, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Հանձնաժողովի հետ:
-
26.05.2023
«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր. Փոփոխություն կերտողները
Մայիսի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ հյուրընկալել է Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի 7 աշակերտների, ովքեր Հանձնաժողովի աշխատակիցների հետ դպրոցում հանդիպելուց հետո ցանկություն են հայտնել նաև այցելել Հանձնաժողով:
-
25.05.2023
«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական ծրագրի ընթացքն այլևս անկասելի է. Երիտասարդների ուժը
Մայիսի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակներում հյուրընկալել է Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին:
-
24.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մայիսի 12-19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների ԱՄՓՈՓԱԳԻՐ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) շարունակում է կարևորել տարբեր թիրախային խմբերի համար կազմակերպվող կրթական և իրազեկման միջոցառումների կազմակերպումը:
-
23.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով:
-
23.05.2023
Աշխատանքային քննարկում լրագրողների հետ
2023 թվականի մայիսի 18-ին Հանձնաժողովում կազմակերպվեց «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունները» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ:
-
22.05.2023
«Հակակոռուպցիոն կրթության և հակակոռուպցիոն միջավայրի ստեղծման կարևորությունը՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի հենասյուն». Ծնողների դերը
Հակակոռուպցիոն կրթությունը հնարավոր չէ առանց համապատասխան միջավայրի փոփոխության: Ընտանիքի դերը ևս չափազանց կարևոր է «հակակոռուպցիոն» սոցիալական անհատներ կրթելու ճանապարհին, իսկ այս ուղղությամբ անելիքները ևս շատ են: