Նորություններ
-
19.05.2023
Իրազեկմանն ուղղված հանդիպում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում. «Զրո» հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ
2023 թվականի մայիսի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հյուրընկալել է ՀՀ ԵՊՀ «Իրավաբանություն» մասնագիտության մագիստրատուրա առաջին /առկա ուսուցման/ ուսանողներին:
-
18.05.2023
«Բրենդբուքի կիրառման վերաբերյալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստում. Կարևորելով սկզբունքներն ու արժեքները
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), կարևորելով իր կողմից որդեգրված արժեքները, Հանձնաժողովի նպատակները, ռազմավարությունը և այլ բնութագրեր, որոնցով տարբերվում է մյուսներից, նախաձեռնել է Հանձնաժողովի բրենդբուքի մշակման գործընթաց, որի գործողություններն արդեն ավարտին են հասցված, և մայիսի 17-ին Հանձնաժողովի աշխատակիցները, կարողությունների զարգացման նպատակով, մասնակցեցին բրենդբուքի կիրառման վերապատրաստմանը:
-
18.05.2023
«Մարդու իրավունքները և կոռուպցիան». Միջազգային պրակտիկայից մինչև հայկական իրականության և իրողությունների մասին համընդգրկուն քննարկում
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հյուրընկալել էր «ՀՈԴՎԱԾ 3 մարդու իրավունքի դպրոցի» սաներին։
-
17.05.2023
Հաղորդագրություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ սահմանափակ ռեսուրսները բավարար չեն բոլոր հեռախոսազանգերին և էլեկտրոնային փոստի նամակներին ժամանակին պատասխանելու համար, ուստի խնդրում է Հանձնաժողով դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
-
17.05.2023
«ԴԱՐՁԻ՛Ր ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ» ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՈւԺՆ ԱՐՄԱՏԻՑ
Մայիսի 17-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագրի շրջանակներում այս անգամ այցելել էին Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոց:
-
17.05.2023
«Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում դատական համակարգի ներկայացուցիչների հետ
2023 թվականի մայիսի 16-ին, պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում, դատական համակարգի ներկայացուցիչների հետ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում կազմակերպվեց «Հայտարարագրման գործընթաց» թեմայով աշխատանքային քննարկում:
-
16.05.2023
«Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիր. ժամանակի մարտահրավերները
Մայիսի 16-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագրի շրջանակներում բաց դաս են անցկացրել Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցում: Ծրագրի շրջանակներում աշակերտներին ներկայացվել է կոռուպցիայի կանխարգելման գործընթացի բաց քննարկում, ինչպես նաև կարևորվել կոռուպցիայի կանխարգելման գործընթացում երիտասարդների դերն ու նշանակությունը:
-
15.05.2023
«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԿՀ-Ի ԴԵՐԸ» ԹԵՄԱՅՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սկսել է լրատվամիջոցների հետ աշխատանքի՝ մեթոդական առումով տարբերվող նոր ձևաչափ, որը ավանդական սեմինարի կամ աշխատանքային քննարկման փոխարեն նպատակ է հետապնդում կարճ ժամանակահատվածում ավելի մեծ քանակությամբ թեմատիկ ուղղություններ առանձնացնել և խոսել նաև լրատվամիջոցների շրջանում հետաքրքրություն առաջացրած և Հանձնաժողովում քննության ենթարկված դեպքերի վերաբերյալ: Նշված ձևաչափով «Կոռուպցիայի Կանխարգելման կարևորությունը և ԿԿՀ-ի դերը» խորագրով առաջին հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 12-ին, որին մասնակցում էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
-
15.05.2023
Հրավեր
Հարգելի՛ լրագրողներ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նոր կայքի տվյալների օգտագործման տեսանկյունից արդյունավետ հասանելիության ապահովման նպատակով 2023 թվականի մայիսի 18-ին, ժամը 14:30-16:30 Հանձնաժողովը կազմակերպում է «Հայտարարագրման էլեկտրոնային համակարգի հանրային հատվածի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում լրագրողների հետ:
-
11.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում մեկնարկել է դպրոցականների համար մշակված «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» հակակոռուպցիոն կրթական ծրագիրը
Մայիսի 11-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Առինջի Կ. Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանի աշակերտների հյուրընկալությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տրվեց «Դարձի՛ր փոփոխության առաջնորդ» երիտասարդական կրթական ծրագրի մեկնարկը։
-
11.05.2023
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ուղղված հարցմանն ի պատասխան
Հաշվի առնելով «Ինֆորմացիոն կոմիտե» տեղեկատվական ՀԿ infocom.am լրատվական կայքի և նույն լրատվական կայքի լրագրող Մկրտիչ Կարապետյանի կրկնվող վարքագիծը, այն է՝ ներկայացված փաստերը վերարտադրվում են դրանք խեղաթյուրելով, մոլորեցնելով ընթերցողին, ձևավորելով պատրանք հաղորդվող տեղեկատվության անաչառության, ճշգրտության վերաբերյալ, այսուհետ նույն լրատվական կայքից և վերջինիս լրագրողներից ստացվող հարցումներին պատասխան տրվելու է բացառապես հրապարակային կարգով:
-
10.05.2023
Ի պատասխան www.armlur.am լրատվական կայքում հրապարակված «ՔՊ-ն՝ հերթական սկանդալի մեջ» հոդվածի
2022 թվականին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կազմակերպել է պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում ստացող 5 կուսակցությունների, ինչպես նաև պարտադիր աուդիտի ենթակա և պետական ֆինանսավորում չստացող 6 կուսակցությունների 2021 թվականի տարեկան հաշվետվությունների աուդիտ: